«Ամիսներ շարունակ ՀՔԾ-ի կամ ՔԿ վարույթում քննվող քրեական տարբեր գործերով գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարություններով՝ ներկայացնելով քննության տվյալներ, ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել»
Advertisement 1000 x 90

«Ամիսներ շարունակ ՀՔԾ-ի կամ ՔԿ վարույթում քննվող քրեական տարբեր գործերով գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարություններով՝ ներկայացնելով քննության տվյալներ, ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել»

Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրողի տեղեկատվության աղբյուրը պաշտպանված է եւ նման պայմաններում շատ հետաքրքիր է, թե ինչ զարգացում է ունենալու ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը։

Բացի այդ՝ լրագրողը չի նախազգուշացվել նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ, հետեւապես չեմ կարծում, թե ունի պարտավորություն հանրությանը չիրազեկելու իրեն հայտնի դարձած տվյալների մասին։

Ավելին՝ տեսականորեն նախաքննական մարմինը չի կարող բացառել, որ նյութերը այս կամ այն լրագրողին տրամադրվել է վարույթն իրականացնող մարմնի՝ օրինակ քննչական խմբի որեւէ անդամի կողմից։

Եվ վերջապես՝ ամիսներ շարունակ ՀՔԾ-ի կամ ՔԿ վարույթում քննվող քրեական տարբեր գործերով գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարություններով՝ ներկայացնելով քննության տվյալներ, ինչո՞ւ նման դեպքերը չեն արժանացել ՀՔԾ-ի ուշադրությանը եւ քրեական գործեր չեն հարուցվել ինչպես այս դեպքում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ քննիչն է գործադիրի անդամներին տեղեկատվություն տրամադրել նախաքննության արդյունքների մասին եւ լիազորել հանդես գալ հայտարարությամբ՝ իր վարույթում գտնվող քրեական գործի մասին։ Ի վերջո՝ չմոռանանք, որ ՀՔԾ-ն ու ՔԿ-ն գործադիրին ենթակա մարմիններ չեն, հաշվետու չեն գործադիրին, ինչն օրենսդրորեն ամրագրվել է այդ կառույցների անկախությունն ապահովելու համար»:

Լրագրողի տեղեկատվության աղբյուրը պաշտպանված է եւ նման պայմաններում շատ հետաքրքիր է, թե ինչ զարգացում է ունենալու ՀՔԾ-ի…

Gepostet von Sona Truzyan am Dienstag, 19. März 2019



Նման նյութեր