«Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին»». Հակոբ Բադալյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի մասին
Advertisement 1000 x 90

«Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին»». Հակոբ Բադալյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած չեմ պատկերացնում՝ ինչքանով ա բարոյական (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում), երբ քաղաքական կամ պետական գործիչներն անցյալից իրար բաներ են հիշացնում, ու էդ թվում հղում անելով արդեն մահացած «վկաների»:

Օրինակ, երբ Շիրխանյանն ասում ա՝ Վազգենն ինձ մոտը կանչեց ու Քոչարյանի մասին էս ասաց, էն ասաց: Դե Վազգենը չկա, ոչ մի ուրիշ վկա չկա: Վաղն էլ Քոչարյանը կգրի՝ Վազգենն ինձ էս ասաց, էն ասաց: Ու մարդիկ կդատեն՝ ըստ Շիրխանյանի և Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի, մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսը, մեղմ ասած, հրեշտակներ չեն, անկախ, թե ում ենք «հրեշ» համարում, ում՝ ոչ: Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին», անկապ հղումներին, իրար բան ունեք հիշացնելու, հիշացրեք, բայց ողջ վկաներին հղումներով»:

Անկեղծ ասած չեմ պատկերացնում, ինչքանով ա բարոյական (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում), երբ քաղաքական կամ պետական գործիչները…

Gepostet von Hakob Badalyan am Mittwoch, 20. März 2019



Նման նյութեր