
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին․ այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութը ուղարկել է Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: