ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի’ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ որ մոտ 20 օր առաջ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։
Այսօր ստացել եմ ստորեւ ներկայացվող պատասխանը, որի համաձայն Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»: