«Մեզ համար կտրուկ ոչ մի բան չի փոխվի». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Մեզ համար կտրուկ ոչ մի բան չի փոխվի». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միանգամից պատասխանեմ մի քանի հարցերին` Ղազախստանի վերաբերյալ։

1. Նուրսուլթան Նազարբաևն արդեն երեսուն տարի ղեկավարում էր Ղազախստանը։
2. Նազարբաևի «հեռանալն» առայժմ «կլասիկ» հեռանալ չի, քանի որ այդ երկրի նախագահական ինստիտուտի վերահսկողական կառույց-մեխանիզմն «Անվտանգության խորհուրդն է», իսկ Նազարբաևը` այդ խորհուրդի ՑՄԱՀ նախագահն է։
3. Տեխնիկապես պարզ չէ, թե ինչու հենց այսօր Նազարբաևը որոշեց անել հայտարարություն, սակայն, հաշվի առնելով Նազարբաևի վերջին կտրուկ քայլերը, ներքաղաքական դաշտում (օրինակ` Կառավարության լուծարումը), կարելի էր կանխատեսել, որ նա շուտով կանի ոչ ստանդարտ քայլ։ Առհասարակ Նուրսուլթան Աբիշեվիչը մեծ վարպետ է ոչ ստանդարտ քաղաքաքան քայլերի «արվեստում»:
4. Իր հետևորդ և մտերիմ զինակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևն (Իմիջայլոց իրենք ոչ մի մոտիկ բարեկամական կապ չունեն) առայժմ կգլխավորի Ղազախստանը մինչև նոր ընտրություններ։
5. Մեզ համար կտրուկ ոչ մի բան չի փոխվի, քանի որ սա դասական իշխանափոխություն չէ, այլ զուտ ներղազախական քաղաքական պրոցես` առանց արտաքաղաքաքան վեկտորների փոփոխության։ Պետք չէ սպասել հայ-ղազախակական հարաբերություների փոփոխությունն՝ համենայն դեպս մոտ ապագայում։ Առայժմ այսքանը. ավելի մանրամասն հետո կգրեմ… եթե, իհարկե, Ձեզ հետաքրքրի»:



Նման նյութեր