
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «168 դպրոցում ձեռք բերված նյութերը (տեսագրություններ, ձայնագրություններ, որոշ փաստերի ճշգրիտ հղումներ և այլն) ուղարկված է ոստիկանություն:
Քաղաքապետարանը, ընդորում, մեզանից առաջ ընկավ և արդեն հաղորդում էր տվել իրավապահներին:
Գործով, ըստ ամենայնի, զբաղվելու է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը»: