Մարգարիտ Եսայան. «Թքած ունենալու զզվելի փեշակը»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Թքած ունենալու զզվելի փեշակը»

Քաղաքացու օր, ապրիլի վերջին, Անկախության օրվա չափ կարեւոր, եւ… դըմփ-դըմփ-հու-հա, , իսկ ոմանք մտածում էին, թե մոտ մեկ ամիս առաջ իզուր աղմուկ էր եւ իզուր անհանգստություն, այս կառավարությունը իր ղեկավարով թքած ունի մեր պետականության եւ պետության վրա, թքած ունի ՀՀ բոլոր քաղաքացիների վրա,անում է ինչ ուզում է , իր «լեգիտիմությունը» դրոշակ դարձրած, չմտածելով, որ էս ճանապարհով շատ արագ ինքը անլեգալ է դառնալու մեր երկրում…

Այլեւս չեմ էլ զարմանում, չեմ բարկանում, չեմ նեղվում՝ լավ են անում, հասնում է բոլորիս, նրանց, որ իրենց չենք ընտրել եւ բոլորին, որ հնարավոր դարձրին այս ամենաթողությունը․․․Ասել եմ ու կրկնում եմ՝ գիժը քարը գլորեց եւ դեռ գլորում է… գլուխը՝ քարը, եթե ինքը մնա էդ քարի տակ, բայց, շատ վտանգավոր է, որ մեր պետությունը մնա եւ ազգովի թքած ունենալու ժամանակ էլ չգտնենք…

Սա սեւերի եւ սպիտակների հերթական բաժանարար գիծն է գծում լկտիաբար եւ էլի՝ լավ է անում, հասնում է, ձեռքը բռնող չկար էն ժամանակ, չկա հիմա ու էս գժանոցի մեջ ապրելու արվեստը չեմ էլ ուզում սովորել․․․որովհտեւ չեմ ուզում ապրել էս գժանոցում…

Հ․Գ․ Մենակ չասեք, թե նախկիննեից զզվում էիք, որ ազատագրվել եք, որ նոր Հայաստանում եք, չասեք, որովհետեւ այդպես ասողները եւ անցյալին էին արժանի եւ այս ներկային, որը բոլորիդ գլուխը կուտի ե այդ օրը եւս կհայտարարի կերված եւ թքած գլուխներով քաղաքացիների օր…

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր