
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1000 դրամների հիմնադրամն ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008-ի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար»: