Ռեյ Չարլզն ու նրա ստեղծագործությունները բոլորի և բոլոր ժամանակների համար են: Նրա գրած գործերն ու կատարումները լսելիս խորտակվում ես սիրուն մտքերի և զգացմունքային հնչյունների խորը-խորը ծովում:
Ձեզ ենք ներկայացնում մարդ-լեգենդ, կարծրատիպեր կոտրող և բոլոր ժամանակների համար մնայուն մեծ երաժիշտ Ռեյ Չարլզի «Georgia On My Mind»/«Ջորջիան իմ մտքերում» երգի ստեղծումից մինչև Ջորջիա նահանգի պաշտոնական հիմն դառնալու պատմությունը:
Երգ, որը ստեղծվել է պաշտոնական հիմնը դառնալուց դեռևս կես դար, իսկ մեծ երաժշտի ծնունդից մի քանի օր առաջ
1979 թ. «Georgia On My Mind»-ը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի պաշտոնական հիմն է: Շատերը մտածում են, որ այս ստեղծագործությունը գրվել է իշխանությունների պատվերով, բայց քչերը գիտեն, որ այն ստեղծվել է հիմն դառնալուց և Ռեյ Չարլզի ծնվելուց շատ ավելի առաջ:
Երգի ծնունդը կապվում է 1930 թ. հետ: Հենց այս թվականին էր, որ երգահան Հոգի Քարմայքլը և գրող Սթյուարտ Հորրելլը ստեղծեցին երգ, որը շատ շուտով աներևակայելի հաջողություն պիտի ունենար: Պատմաբանները պնդում են, որ երգի հեղինակներն այն գրել են դեռևս այն ժամանակ, երբ նրանցից և ոչ մեկը դեռևս ոչ մի անգամ չէր եղել Ջորջիա նահանգում:
Ասում էին՝ որ երգը գրվել է Հոգիի քրոջ համար, որի անունը Ջորջիա էր: Որոշները պնդում են, որ այն նվիրվում է Հոգիի սիրելիին: Երաժիշտը մերժում է այս երկու վարկածն էլ: Հարցազրույցներից մեկում երաժիշտն ասում է, որ երգի հիմքում սաքսոֆոնահար Ֆրենքի Թրեմբաուերի գաղափարն է:
Երգը գրված էր, մնում էր ձայնագրել այն…
1930 թ. Հոգի Քարմայքլն իր օրկեստրի հետ ձայնագրում է երգը և թողարկում այն ձայնապնակի՝ վինիլի տեսքով: Այդ ձայնագրությունը, սակայն, երգին դեռ այնքան էլ մեծ հաջողություն չի բերում:
Ամբողջությամբ՝ vnews.am