Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Ըստ նրա՝ նյութերը նախապատրաստվում են Վահան Շիրխանյանի կողմից օրերս հրապարակված հայտնի նամակի դրվագներից մեկի հիման վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նրան մի շարք մեղադրանքներ էր ներկայացնում, այդ թվում հիշատակվում էր հեկտեմբերի 27-ի, նախագահական ընտրությունների կեղծման մասին:
Մարինա Օհանջանյանը նշեց, որ նամակի մյուս դրվագները ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չեն: