«Ակնկալում եմ առաջարկի ընդունում կառավարությունից կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նախագծերին դեմ արտահայտված պատգամավորներից»
Advertisement 1000 x 90

«Ակնկալում եմ առաջարկի ընդունում կառավարությունից կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նախագծերին դեմ արտահայտված պատգամավորներից»

Վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ Կառավարությունը մերժել է ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու և գործատուների օրինական շահերի ապահովմանն ուղղված մեկ օրենսդրական նախաձեռնությունները…

Նախագծերի բովանդակությունը հանրությանը մանրամասն ներկայացնելու նպատակով կատարում եմ բացառապես ուղիղ եթերով հրապարակային բանավեճի առաջարկ։

Ակնկալում եմ առաջարկի ընդունում կառավարությունից կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նախագծերին դեմ արտահայտված պատգամավորներից՝ իրենց մատնանշած հեռուստաընկերությունում՝ իրենց նախընտրած ձևաչափով…

Չէ՞ որ կառավարությունը պետք է գործի հրապարակային…

Լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել…

Սպասում եմ արձագանքի…

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: