Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամբողջությամբ ողջունում եմ Քաղաքացու օրը նշելը որպես ՀՀ քաղաքացիների բացառիկ խաղաղ, անզեն և զանգվածային քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով ավտորիտար, կոռումպացված և անպատժելի, մարդու իրավունքները շարունակաբար խախտող ռեժիմին հեռացնելու հաջողությունը նշանավորող օր: ՀՀ-ում հետագա բոլոր իշխանությունները, այդ թվում նաև ներկա իշխանությունը, բացառիկ պատասխանատու, հաշվետու պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առջև. սա է պատմական դասը: Ես նույնիսկ կանվանեի Քաղաքացիական Արժանապատվության օր…»: