
Գյումրին իմ տունն է. Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Զարգացող և օր օրի ոտքի կանգնող քաղաքը նախագահին հոգեհարազատ է: Երկրաշարժի օրերին նա իր համակուրսեցիների հետ այստեղ է եղել, տեսել քանդված քաղաքը, այսօր այն վերականգնվում է, քաղաքացիների դեմքին ժպիտ կա: Քաղաքի առաջընթացի ու զարգացման հարցում ոչ միայն ներդրում պետք է ունենա կառավարությունը, այլ նաև քաղաքացիները, նշեց Արմեն Սարգսյանը: