
«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այ, այսպիսի բաների համար շատ լավն ա մեր Նիկոլը, ուղղակի հրաշք, աղբը վերցնի գետնից, շաբաթօրյակ կազմակերպի, միտինգ, երթ-մերթ անի: Ուղղակի անփոխարինելի: Գտեք Հայաստանում մեկը, որը նրա նման կարող է միտինգ անել ու մարդկանց հետ խոսել: Չկա, տեսած չեք լինի: Ուղղակի էս մարդը միտինգ անելը գիտի, հեղափոխություն անելը չգիտի: Ասենք գաղութացված երկրում իշխանափոխություն է անում, անունը դնում հեղափոխություն: Կողքից էլ ինչն է շա՞տ, լյուստրացիայի ենթակաները, որ իրեն ասում են լավ ա, շեֆ ջան, ամեն ինչ նորմալ ա, երկրում ամեն քարութուփ հեղափոխվում ա:
Դե էս մարդն էլ անկախ իրենից հավատում է: Թե չէ դրել ենք ու հա ասում ենք արա, հա արա, էս արա, էն արա: Գիտի, չի՞ անում»: