Samsung-ը նախատեսում է առաջիկա տարիներին թողարկել մի քանի ճկուն սմարթֆոններ՝ տարբեր ձևաչափերով:
Փետրվարին ընկերությունը ներկայացրեց ճկուն սմարթֆոն, որը վերածվում էր պլանշետի: Սմարթֆոնի ռեժիմում կարելի է օգտագործել 4,6 դյույմանոց դիսփլեյ՝ 840 ×1 960 պիքսել բանաձևով, իսկ ընդլայնված ձևով այն արդեն դառնում է 7,3 դյույմանոց և 1,536×2 152 պիքսելով դիսփլեյ: Սմարթֆոնը ծալվում է հատուկ խցիկի և միացման մոդուլի հիման վրա: Ոչ մի երևացող դետալ կամ գիծ չկա: Ինտերֆեյսն ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի չափսով՝ ապահովելով տարբեր ծրագրերի օգտագործումը երկու ռեժիմներում էլ:
Բացի պլանշետից, որը վերածվում է սովորական սմարթֆոնի, թվում է, որ մեզ սպասում է մեկ այլ անսովոր սարք:
Ըստ նոր տեղեկությունների՝ ընկերությունն աշխատանքներ է տանում նոր սմարթֆոնի վրա, որը պետք է ծալվի ձեռքի շուրջ և դառնա խելացի թևնոց, կամ՝ սմարթ-ժամացույց: Մարմնի վրա կրել հնարավոր գադջետները վերջին տարիներին շատ տրենդային է, և ընկերությունը որոշել է զարգացնել իր արտադրությունը հենց այդ ուղղությամբ:
Նշվում է, որ սմարթֆոնը կունենա երկար դիսփլեյ՝ Sony Xperia 1-ի նմանությամբ: Սենսորները տեղադրված կլինեն վերին և ստորին հատվածներում: Սմարթֆոնը ձեռքի վրա կմնա հետևի կողմում տեղադրված փականի միջոցով, որը փակվում է ցուցամատի միջոցով: Սմարթֆոնը կֆիքսվի ստորին և վերին հատվածներում տեղադրված մագնիսների միջոցով:
Սմարթֆոնը կունենա կրկնակի տեսախցիկ, որ տեղադրված կլինեն և՛ դիմային հատվածում, և՛ սմարթֆոնի կորպուսի վրա:
Սիրարփի Աղաբաբյան