
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խիստ հավաստի տեղեկություններով մարզային մի դպրոցի տնօրեն իր ղեկավարած դպրոցի ցածր կրթական մակարդակը ծնողական ժողովների ժամանակ պայմանավորում է հեղափոխությամբ և դրան երեխաների մասնակցությամբ։
Սրան ու սրա նմաններին զգուշացում. մի քաղաքականացրեք դպրոցը, հանգիստ նստեք տեղներդ ու դպրոցի խնդիրներով զբաղվեք, որոնք հատկապես այդ դպրոցում բազմաթիվ են։ Առայժմ այսքանը»։