Խոսակցությունները, որ iPhone 11-ը կունենա ուղղանկյուն մոդուլում ներդրված եռակի տեսախցիկ, հայտնվել էին դեռ հունվարին: Վերջերս Macotakara ճապոնական բլոգը հաստատեց այս տեղեկատվությունը՝ հիմնվելով Չինաստանի մատակարարների աղբյուրների վրա:
Նշվում է, որ iPhone 11-ի տեսախցիկների դիզայնը շատ նման կլինի Huawei Mate 20-ի մոդուլի դիզայնին: Այն կկիրառվիiPhone XS-ի և iPhone XS Max-ի հաջորդ տարբերակներում: Սակայն մոդուլի այս տարբերակը կօգտագործվի միայն մեծ հիշողություն ունեցող սմարթֆոններում: Macotakara-ի աղբյուրներն անցյալում արդեն ապացուցել են իրենց հուսալիությունը մի քանի անգամ:
The Wall Street Journal-ի ավելի վաղ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ iPhone-ի նոր տարբերակը կստանա եռաչափ տեսախցիկով համակարգ: Հավանաբար, խոսքը iPhone XS Max-ի հաջորդ տարբերակի մասին է: Macotakara-ն պնդում է, որ 5.8-դյույմանոց iPhone 11-ը ևս կստանա եռաչափ տեսախցիկ: Այսպիսով, ըստ հաշվետվության, Apple-ը կարող է ներկայացնել նոր մոդուլը ոչ թե՝ ըստ սմարթֆոնի չափսի, այլ՝ ըստ հիշողության:
Նմանբան արդեն եղել է. IPhone-ի Jet Black գույնը հասանելի է միայն 128 ԳԲ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակում: 6 ԳԲ RAM ուներ միայն iPad Pro 2018-ը՝ 1տերաբայթ հիշողությամբ:
Սիրարփի Աղաբաբյան