Ավետիք Իշխանյան. «Հիշողություններ»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Հիշողություններ»

Դիտելով երեկվա համապետական շաբաթօրյակի, հատկապես երեխաների մասնակցությամբ կադրերը, խորհրդային, 60-ականների մի անեկդոտ մտաբերեցի։

Պիոներ-դպրոցականները որոշում են առաջիկա հանգստյան օրը շաբաթօրյակ կազմակերպել։ Հավաքվում են ջոկատներով, քննարկում առաջարկություններ, վիճաբանում ու որևէ որոշման չեն գալիս։ Հանկարծ պիոներները մոտակա այգու նստարանին մի ալեհեր ծերունու են տեսնում։ Վազելով մոտենում են նրան և ավագ ջոկատավարը դիմում է ծերունուն․

-Քեռի, քեռի, մենք ուզում ենք շաբաթօրյակ կազմակերպել, կարո՞ղ եք մեզ օգնել, խորհուրդ տալ, ինչպե՞ս անել։

– Այո, սիրելիներս, ինքս 1918թ․ Լենինի հետ մասնակցել եմ շաբաթօրյակին։

-ՈՒռաաա՜, -գոչում են պիոներները, -դե՜, քեռի, պատմեք, ինչպե՞ս այդ տեղի ունեցավ։

ԵՎ ծերուկը սկսեց։

«Ինչպես այժմ, ես նստած էի այս նույն նստարանին։ Ինձ մոտեցավ կարճահասակ, սուր մորուքով, կեպիով, կկոցած աչքերով մի տղամարդ և ասաց․

-Գնանք շաբաթօրյակի։

Պատասխանեցի․

-Ռադդ քաշի։

Քիչ անց ինձ մոտեցավ այս անգամ մի բարձրահասակ, նույնպես սուր մորուքով, կաշվե բաճկոնով տղամարդ և առանց հարցնելու , ինձ տարավ շաբաթօրյակ։

.․․Եվ ահա, այսօր ես վերադարձա ․․․»:

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր