«Ես չէի կարող ապրել՝ իմանալով, ինչեր է նա արել երեխաների հետ». Նանա Մանուչարյան՝ խարանից մինչև թրծված ամրություն. daphnearmenia.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես չէի կարող ապրել՝ իմանալով, ինչեր է նա արել երեխաների հետ». Նանա Մանուչարյան՝ խարանից մինչև թրծված ամրություն. daphnearmenia.com

«Այն պահին, երբ բացահայտեցի ճշմարտությունը, ուղղակի չէի ուզում ապրել: Մտածում էի՝ ավելի լավ էր ոչինչ չիմանայի»,- ասում է Նանա Մանուչարյանը, ով 21 տարեկանում բացահայտեց ամուսնու և իր կյանքի մասին սարսափելի իրականությունը. ինքն ապրում էր մանկապիղծի հետ:

Նանան 14 տարեկան էր, երբ ծանոթացավ ապագա ամուսնու հետ:

«Մենք հինգ քույր էինք: Դեռ 6 տարեկանից ստիպված էի ինքնուրույն լինել, ուժեղ, պաշտպանել ինքս ինձ: 14 տարեկանում արդեն ուժերս հատել էին: Ծնողներս բաժանվել էին, իսկ մորս ուշադրությունն ավելի շատ ուղղված էր փոքր քույրերիս: Ինձ միայնակ ու անպաշտպան էի զգում այս մեծ աշխարհում. թվում էր՝ ոչ մի ընկեր չունեմ: Այնքան էի ուզում, որ ինչ-որ մեկը սիրեր ու պաշտպաներ ինձ: Եվ ահա նա՝ բարձրահասակ, սլացիկ, բարետես. նա դարձավ իմ փոքրիկ, երազկոտ կյանքի կենտրոնը: Նա լուսանկարիչ էր, ինձանից 19 տարով մեծ»,- պատմում է Նանան:

Նանան հիշում է, որ լուսանկարիչը դարձավ իր միակ ընկերը, նրան աշխարհի հետ ծանոթացնողը:

«Հիանում էր ինձնով, հոգատար էր, ուշադիր: Կարճ ժամանակ անց սկսեցի վստահել նրան, իր կողքին ապահով զգալ ինձ։ Նա բարի էր, շփվող, հեշտ էր լեզու գտնում երեխաների հետ. մանկապատանեկան կենտրոնում լուսանկարչություն էր դասավանդում»,- պատմում է նա:

Ամբողջությամբ՝ daphnearmenia.com



Նման նյութեր