Asekose.am-ը զրույցել է պայծառատես Անի Գրիգորյանի հետ: Նա անդրադարձել է 2015 թվականի օգոստոս ամսին Անի Մաջնունյանի սպանությանը.
«Անիի սպանությունից առաջ ես նրան ասել էի, որ չեմ տեսնում նրան օգոստոս ամսից հետո: Նա շատ սրտնեղեց, ասաց, որ միգուցե իրեն թուղթ ու գիր են արել և այլն: Անիի սպանությունն առեղծված է: Ես չեմ հավատում, որ այն մարդը, ով հիմա ճաղերի հետևում է, իրական մեղավորն է: Այդ տղամարդը չէր կարող սպանել Անիին: Ես վստահ կարող եմ ասել, որ սա սուտ է: Հուսով եմ՝ իրական մեղավորը շուտով կպարզվի: Ասեմ ավելին` ասում են, որ պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ և ոչ թե Անի Մաջնունյանին, այսինքն՝ Անիի փոխարեն ես պետք է լինեի: Մոգ Գաբրիելն ասում է, որ հաջորդը ես եմ լինելու, բայց ես ուզում եմ մարդասպանին ասել, որ Մաջնունյան Անիի փոխարեն ես մեջք ու հզոր թիկունք ունեմ, նման մոլախոտերը շատ փոքր են, որ ինձ ու իմ ընտանիքին հասնեն»:
Անին անդրադարձավ նաև այն փաստին, որ շատերն են իրեն ու իր աշխատանքին քննադատորեն մոտենում, ինչն էլ պատճառ է հանդիսանում է մի շարք բացասական մեկնաբանությունների ու գրառումների.
«Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ասում են, թե չեն նկատում և կարդում իրենց հասցեին ուղղված այն վիրավորական մեկնաբանություններն ու գրառումները, որոնք հանդիպում են համացանցում: Ես չեմ կարող նրանց պես ասել, որ չեմ կարդում, ես կարդում եմ, միգուցե շատ անգամ՝ դրանցից վիրավորվում: Մարդիկ գրում են, որ ես սխալ եմ, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը նման գործով զբաղվել: Իսկ ես նրանց նույն պատասխանն ունեմ` ինչպե՞ս կարող են Աստվածշունչը կարդացած քրիստոնյա հայ կինն ու տղամարդը նման գռեհիկ արտահայտություններ գրել իրենց ազգակցի մասին: Մի տղա իմ մասին շատ վատ բաներ էր գրել, նկարիս տակ հայհոյանք էր գրել, ու երբ մենք պարզեցինք նրա ինքնությունը, նա անդադար լաց էր լինում: Մենք ցանկացածին շատ արագ կարողանում ենք գտնել, դրա համար պետք է գրելիս մի քիչ զգույշ լինել: Երգչուհիներից մեկը մի հաղորդման ժամանակ, խոսելով իմ մասին, ասաց, որ ես չարիք եմ տարածում երկրի երեսին, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը հավատալ ինձ ու առհասարակ դիմել ինձ: Ես ինձ երբեք չեմ գովերգում ու երբեք թույլ չեմ տալիս վիրավորել մյուսներին, բայց նման արտահայտություն արած երգչուհուն չկարողացա չպատասխանել ու ասացի՝ ո՞նց կարող է քրիստոնյա կինն ամուսնացած տղամարդու տուն քանդել ու անբարոյականություն անել: Այնպես որ, ամեն մեկը ճիշտ կանիւ, որ իրեն նայի ու քննադատելուց առաջ մտածի`արդյո՞ք ինքը քննադատվելու տեղ չունի»:
Զրույցի վերջում Անի Գրիգորյանը նշեց, որ շուտով հեռուստադիտողին ներկայացնելու է իր իսկ հեղինակած հաղորդումը, սակայն մանրամասներ դեռ չցանկացավ հաղորդել:
Հեղինակ` Ա.Հարությունյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: