
Վահագն Գրիգորյանի գրառումը.
«Ուսանողները պայքարում են «երրորդ լիկվիդ հանձնելու» իրավունքի համար։ Այսինքն ի՞նչ ա ստացվում։ Մարդը քննությունը կտրվել ա, առաջին լիկվիդը կտրվել ա, երկրորդ լիկվիդը կտրվել ա, ու էտքանից հետո ուզում ա մի հատ էլ երրորդ լիկվիդ հանձնելու իրավունք ունենա։
Այսինքն, մի քննություն հանձնելու համար մարդն ուզում ա ունենա ՉՈՐՍ հնարավորություն (հիմնական քննություն + երեք հատ լիկվիդ)։
Հարգելիներս, եթե հասել եք երրորդ լիկվիդին (չորրորդ փորձին), ուրեմն կամ բավարար վիզ չեք դնում, կամ էլ սովորելը «ձերը չի»։ Երկու դեպքում էլ ԲՈՒՀ-ը Ձեր տեղը չի։
Կարծես թե ԿԳՆ-ն էլ նույն դիրքորոշումն ունի էս հարցով, ինչի համար ես շատ ուրախ եմ»: