
Արա Գալոյանի հրապարակումը.
«Տնտեսական վիճակագրությունը շարունակում է զվարճացնել։ Ուստի շտապում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել այդ համարյա էպիկական մասշտաբի ցնծալի փաստերը։
Այս տարվա հունվար փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը 6․5 տոկոս է, արդյունաբերությունն աճել է 1․9 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 21․6 տոկոսով։ Բայց դժվար, թե որևէ մեկը կարողանա դա բացատրել հաշվի առնելով այն, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է 21 տոկոսով։
Սա նոր ու առայժմ անբացատրելի ֆենոմեն է՝ հանց «Հավատում եմ-չեմ հավատում» մանկական խաղը»։