Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Advertisement 1000 x 90

Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Մարտի 25-ին, ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com