«18 տարեկանից փոքր գնորդների մուտքն այդպիսի խանութներ պիտի արգելված լինի». Արեն Ապիկյան
Advertisement 1000 x 90

«18 տարեկանից փոքր գնորդների մուտքն այդպիսի խանութներ պիտի արգելված լինի». Արեն Ապիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գաղափար եմ տալիս, թե ինչպես պայքարելով ծխախոտի դեմ, միաժամանակ ստեղծել հազարավոր աշխատատեղեր և նոր փոքր բիզնեսներ, աշխուժացնել անշարժ գույքի շուկան: Ընդամենը պետք է արգելել ծխախոտի վաճառքը սուպերմարկետներում, մամուլի կրպակներում և սննդի կետերում՝ տեղափոխելով այն հատուկ խանութներ։ Ամեն բնակավայրի համար քաղաքապետարանը պետք է սահմանի որոշ քանակի լիցենզիաներ և այդ լիցենզիաները, կախված տարածքից, որոշ գումարով վաճառի ձեռնարկատերերին, հնարավոր է՝ նույնիսկ աճուրդով։ Այսպիսով՝ ամբողջ երկրով կբացվեն հազարավոր ծխախոտի խանութներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կվճարվեն հարկեր։ Նույնը կարելի է անել նաև թունդ ալկոհոլի համար, բայց դա արդեն երկրորդ սերիան է։ Եվ, իհարկե, 18 տարեկանից փոքր գնորդների մուտքն այդպիսի խանութներ պիտի արգելված լինի:

Արսեն Թորոսյան, մտածեք այս ուղղությամբ, համ էլ, որ էլ չասեն, թե բյուջեի մասին չեք մտածում»։



Նման նյութեր