
ԱՄՆ գործող վարչակազմի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայել պետության ինքնիշխանությունը ճանաչելու քարոզչական նշանակությունը ներիսրայելական քաղաքական գործընթացներում էականորեն ստվերվեց՝
1. Վստահաբար արտաքին դերակատարների(հատկապես Իրանի) դրդմամբ՝ Գազայի հատվածից Հրեական պետության ակտիվ հրթիռակոծման եղանակով:
2.Իսրայելական ընդդիմության կողմից պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» խմբավորումներին ոչ համարժեք ռազմական պատասխանի հարցում իշխանություններին ուղղված թեժ քննադատությունների միջոցով: