Աննա Հակոբյանը խոստանում է յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել իր նոր պաշտոնական կայքում
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը խոստանում է յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել իր նոր պաշտոնական կայքում

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին: Եռալեզու կայքը պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին: Այնտեղ տեղ են գտել նրա այցերը, հարցազրույցները, ինչպես նաև տեղեկատվություն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին։

«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետևել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ և հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սևոյանին, Սարգիս Մկոյանին»,- գրել է Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:



Նման նյութեր