«Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, ռեկտորներիի մասին, միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո:

1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ և հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:

2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված և պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:

3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:

4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:

Կրկնակի ստանդարտների գուրուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողոել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով: Նիկոլ Փաշինյանի օրոք Հայասատանի բուհական ինքնավարության և կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա»:



Նման նյութեր