
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Կարինե Լալազարյանն ու Մարիամ Մելքոնյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի և 38-39 հոդվածների հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Լալազարյանն աշխատում է Գյումրիում գործող թիվ 27 դպրոցի տնօրեն, իսկ Մ. Մելքոնյանը՝ նույն դպրոցում որպես գործավարուհի։ Ձերբակալված տնօրեն Կարինե Լալազարյանն է