«Սթափվեք խմբապետ». Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Սթափվեք խմբապետ». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանի հրապարակումը.

«Պարոն Փաշինյան, չեք կարծում, որ պատերազմ-խաղաղություն եզրագծին գտնվող պետությունում բանակի հանդեպ նման անլուրջ վեարաբերմունքն անթույլատրելի է․

Օրեր առաջ Մեղրու զորամասերից մեկի զինվորները լքել են զորամասը, ի պաշտանություն ծառայակցի՝ վանկարկելով դմփ-դմփ հուուու․․․

Նույն զորամասում զինվորներն հրաժարվում են հետևել զինվորական կանոնագրքին և սափրվել, պատճառաբանելով, որ վարչապետը նույնպես թրաշով է։
Սեփական ՓիԱռ-ի համար դասախոսություն եք կարդում պաշտպանության նախարարությունում։

Դուք պարոն վարչապետ, դուք, որ ոչ ծառայել եք, ոչ էլ ունեք բարձրագույն կրթություն․․․Դուք պաշտպանության նախարարությունում դասախոսություն եք կարդում՞
Հիմա պիտի հերթական լալահառաչ լայվը մտնեք, որպեսի «չպլստալու» վերաբերյալ բարձրակոչ հայտարարություններ անեք․․․

Իսկ ժամանակին, երբ զորամասն ինքնակամ լքած 300 խաղաղապահները միացան Ձեր «փողոց փակելու» օպերացիային դուք որևէ խելամիտ քայլ չձեռնարկեցիք, որովհետև հակառակն էր պետք Ձեզ, հերթական անգամ ժողովրդի աչքին թոզ փչելով ինքնափիառվել․․․ իսկ դրանից հետո կոչում ու պաշտոն շնորհել այն զինվորականին, ով պատասխանատու էր զորամասը լքածների համար։

Սթափվեք խմբապետ»։



Նման նյութեր