
Այսօրվանից գործարկվել է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։ Կայքում մի քանի բաժին կա՝ Աննա, մեդիա, սոցիալական մեդիա, հիմնադրամներ։ Շատ հաջողված է Աննա Հակոբյանի կայքի լոգոն՝ թռչնագիր անվանատառ՝ Ա-ն։ Աչք շոյող կայքում գեղեցիկ լուսանկարներ կան։ Դրանցից մեկն արդեն շատ արագ տարածվել է ֆեյսբուքում՝ Կառավարության ժամացույցի ֆոնին Փաշինյանի ընտանեկան լուսանկարը՝ հիմնականում սպիտակ հագուստով։ Ի դեպ, Կառավարության ժամացույցի ֆոնին նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն էլ նկարվել՝ գործադիրի անդամների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Փաստորեն, կամ նրա եւ Փաշինյանի ճաշակն էր համընկել, կամ էլ լուսանկարիչն է նույնը։ Ժամացույցի ֆոնին սիրել են նկարվել նաև Երևանի քաղաքապետերը՝ հատկապես տոնածառի լույսերը վառելու խորհրդանշական օրը։ Մի խոսքով այս պահին Աննա Հակոբյանի կայքը նորմալ աշխատում է, այն եռալեզու է և բավական մոբայլ։