Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես գրում է Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը, ադրբեջանական կողմը հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի կրակոցներից ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել՝ Էլլեզով Էլլեզ Ալեդին օղլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ