ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը մարտի 23-ին, ժամը 14.10-ին մի տղամարդուց հաղորդում է ստացել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու շուկայում անհայտ անձից գնել է 100 գրամ ոսկու ձուլակտոր, սակայն նույն օրը պարզվել է, որ այն ոսկի չէ. անհայտ անձը խաբեությամբ տիրացել է գումարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1985 թ. ծնված Հասմիկ Բ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն»: