«Ինչպես ճիշտ ըմբռնել ժամանակակից Իրանը». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Ինչպես ճիշտ ըմբռնել ժամանակակից Իրանը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակակից Իրանը ճիշտ ըմբռնելու համար պետք է այն դիտարկել ոչ միայն Իսլամական Հանրապետության հանրաճանաչ կաղապարի մեջ, այլ նաև դրան զուգահեռ և ոչ պակաս արդյունավետ աշխատող իրանական, ըստ էության, ազգայնական կամ կայսերական գաղափարական տիրույթում, համաձայն որի՝ Իրանի պատմական և մշակութային տևականությունն ու գերակայությունն անկասելի են նույնիսկ պատմական և մշակութային անկման փուլերում։ Այսինքն, համաձայն այդ գաղափարի, ենթադրվում է, որ Իրանը հազարամյակներ ի վեր տևական ու անընդհատ բնույթ ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային համակարգ է, որի նպատակը ոչ թե «շարքային պետության» կաղապարում գոյատևելն է, այլ առնվազն Մերձավոր Արևելքում բացառապես գերտերության կարգավիճակ ապահովելը, որի համար որպես հիմնավորում իրանցիները հաճախ դիմում են պատմությանը և մշակույթին։ Միայն այս համատեքստում կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ է, դիցուք, այս տարվա իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Իրանի նախագահը շնորհավորում ոչ միայն իրանցիներին, այլ նաև այդքան մեծ թվով տարածաշրջանային պետությունների, որոնցից, օրինակ՝ Հայաստանում, մարտի 21-ը պաշտոնապես չի նշվում»։



Նման նյութեր