Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով
Advertisement 1000 x 90

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով

ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ բուհերի ուսանողներն ուսման վարձը կարող են վճարել նաև ամսական կտրվածքով:

Նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի մարտի 27-ի հերթական նիստում 115 կողմ և 4 ձեռնպահ ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ նախագծում որոշակի փոփոխություն էր արվել. ուսանողներն ուսման վարձը կարող են վճարել միայն ուսումնական ամիսների ընթացքում ամսական կտրվածքով:



Նման նյութեր