Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին. armeniasputnik.am

SputnikPro կրթական ծրագրի հերթական մոդուլը տեղի է ունենում վարպետության դասընթացի ձևաչափով Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի մաուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Այսօրվա հյուրը` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևան, խոսեց ֆեյքերի, «ֆակտչեքինգի», ինչպես նաև անբարեխիղճ նյուզմեքերների խայծը կուլ չտալու մասին։

Մեր օրերի լրագրությունն արմատապես տարբերվում է հինգ կամ տասը տարի առաջ եղածից։ Այսօր ԶԼՄ–ները ստիպված են հարմարվել ագրեգատորների և ընթերցողների պարտադրանքին, ինչպես նաև պայքարել կեղծ նորությունների դեմ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևան SputnikPro կրթական նախագծի հերթական մոդուլի շրջանակում։

Կյանքն այսօր ընթանում է որոշակի «օնլայն ձևաչափով», և մարդիկ ի վիճակի չեն ընկալել տեղեկատվության ամբողջ հոսքը, ուստի, ինչպես նշեց Բաբաևան, անհրաժեշտություն է ծագում հարել այս կամ այն խմբին։

Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ԶԼՄ–ների վրա. փոխվում են տեղեկատվություն մատուցելու ձևերը, արագությունը, ժանրը, լսարանի պահանջները և հենց սպառողը։

«Ոմանք խենթանում են Google–ի և Yandex–ի հաշվիչների համար, մյուսները չեն էլ նկատում նոր տեխնոլոգիաները։ Եթե նախկինում ԶԼՄ–ները թելադրել են` ինչ կարդալ, ապա այսօր ինչ գրել նրանցից պահանջում է ընթերցողը», – ասաց Բաբաևան։

Հաճախ հրապարակումներում իրականությունն ուղեկցվում է անհատական բովանդակությամբ, ստով և ֆեյքերով, և լրագրողն այսօր չի կարող այնպես աշխատել, ինչպես 5 տարի առաջ էր աշխատում։

Անդրադառնալով Հայաստանին` Բաբաևան նշեց, որ դրա յուրահատկությանը առանձնահատկությունը եռալեզվությունն է։ Այստեղ պետք է գործել միանգամից հայերենով, անգլերենով և ռուսերենով, ինչն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը։

«Ձեր երկիրը յուրահատուկ է, դուք մշտապես գործում եք երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն», – ասաց Բաբաևան` նշելով, որ այդ յուրահատկությունը պարտադիր պետք է հաշվի առնել հետագա աշխատանքի մեջ։

Ինչպե՞ս պահել հավասարակշռությունը

Բաբաևան լիովին նորմալ է համարում, որ այսօր լուրջ կայքերն ընթերցողներին առաջարկում են իրենց ոչ այդքան բնորոշ նյութեր` լողազգեստներով աղջիկներ, շքեղ մեքենաներ և այլն։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am