Վահե Էնֆիաջյանը մաքրուհիների խնդրով դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին
Advertisement 1000 x 90

Վահե Էնֆիաջյանը մաքրուհիների խնդրով դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում աշխատող մաքրուհիների աշխատավարձերի կրճատման խնդրին.

«Ինչպեսև տեղեկացրել էի, հետևողական եմ վերջին օրերին ԱԺ մաքրության ոլորտի աշխատակիցների բարձրացված խնդրին:

Չնայած այն փաստին, որ իմ լիազորությունների մեջ չի մտնում հարցի կարգավորումը, այնուամենայնիվ, քաղաքացիներն ունեն դժգոհություններ, որոնց հարկավոր է արձագանքել և օգտակար լինել:

Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար պրն. Տիգրան Գալստյանին դիմել եմ գրությամբ` վերջինիս ուշադրությունը հրավիրելով բարձրացված խնդրի և դրա համակողմանի ուսումնասիրմանը:

Ակնհայտ է, որ սոցիալական դժվարություններ հաղթահարող աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները պետք է լինեն առավելագույն շիտակ, բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի, իսկ ամենակարևորը` պետք է պահպանվի օրենքի և արդարության սկզբունքը»:

Հիշեցնենք, որ երեկ Վահե Էնֆիաջյանը մաքրուհիներին խոստացել էր խնդիրը ներկայացնել ԱԺ նախագահին ու աշխատակազմի ղեկավարին և գտնել լուծման տարբերակներ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ից ԱԺ-ում աշխատող մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերի կրճատման համար: