
Huawei ընկերությունը ներկայացրել է իր առաջին «խելացի» ակնոցը, որն ստեղծվել է կորեական Gentle Monster բրենդի հետ համատեղ: Նորույթի տեսագրությունը հրապարակված է ընկերության Twitter-ում:
Ինչպես նշել է The Verge-ը, ակնոցը հանդերձված է IP67 ստանդարտով՝ խոնավությունից և փոշուց պաշտպանության համար: Այն կարող է լիցքավորվել անհաղորդալար միացմամբ՝ պատյանի միջոցով: Նորույթի ռելիզը պլանավորված է 2019 թվականի հունիս – հուլիսին: Ակնոցի գինն առայժմ չեն հայտնում: