«Զուսպ ու համեստ» Փաշինյանները պարզվում է ճոխությունների սիրահար են. Ճշտի Օֆիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Զուսպ ու համեստ» Փաշինյանները պարզվում է ճոխությունների սիրահար են. Ճշտի Օֆիս

Եթե սկզբնական շրջանում բազմիցս ներկայացվում էր Փաշինյան ընտանիքի ապրելակերպը, խոսվում նրանց հասարակ կենցաղի մասին, ցույց էր տրվում նրանց ամենասովորական բնակարանը, Աննա Հակոբյանի՝ շատ հասարակ առևտուրը սուպերմարկետից, ապա պատկերը ամիսների ընթացքում բավականին փոխվել է։ «Զուսպ ու համեստ» Փաշինյանները պարզվում է ճոխությունների սիրահար են։ Եթե ապրիլին մարդկանցհետաքրքրում էր Փաշինյանի ուսապարկն ու գլխարկը, ապա  հիմա վստահ եմ, որ շատերին գուցե դուր չգա, եթե իմանան, որ էժանագին ուսապարկին և սովորական զինվորական շապիկին փոխարինելու են եկել թանկարժեք կոստյումը, բերնդային բլուզն ու շարֆը։ Իսկ ահա վարչապետի տիկնոջ  ցանկացած աշխատանքային այց արտերկիր, ասում են հիմնականում ավարտվում է թանկարժեք շոփինգով։

Միֆերը, թե Փաշինյան ընտանիքը հագուստի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է միայն տեղական արտադրողներին, միամտություն է։

Որպեսզի ասածներս մերկապարանոց  չհնչի, կներկայացնեմ մի քանի անհերքելի ապացույց, որը այնքան էլ դժվար չէր գտնելը։ Պարզապես մի փոքր ուշադրութույն ու փաստերն ինքնին խոսուն են։

Ժողովրդական առածն ասում է՝«Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»։ Սա միանշանակ տեղին է Աննա Հակոբյանի պարագայում, որովհետև նա ոչ ավել ոչ պակաս սկսել է հագնվել աշխարհահռչակ նորաձևության տներից։

Այս լուսանկարում օրինակ տիկին Հակոբյանը կրում է Dior բրենդի 570.000 դրամ արժողությամբ կոշիկ։ Մի քիչ շատ է, չե՞ք կարծում մի մարդու համար, ով ժամանակինն կարող էր իրեն թույլ տալ հագնվել լավագույն դեպքում նույն բրենդների լյուքս քոփիից։

Ամբողջությամբ՝ chshti-ofis.blogspot.com



Նման նյութեր