
Չեխիայում կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնումն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են Չեխիայի իրավապահ մարմիններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազի հավաստիացմամբ` գործով կոնվենցիոն կարգավորումներից զատ այլ խոչընդոտներ կամ խնդիրներ այս պահի դրությամբ չկան:
«Մենք գտնվում ենք էքստրադիցիոն գործընթացի փուլում: Գործով ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սպասում ենք մեր գործընկերների պատասխանին»,- ասաց Դավթյանը: