«Ընկերներ, այսպիսի նամակ եմ ստացել…». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Ընկերներ, այսպիսի նամակ եմ ստացել…». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքում գրել է.

«Ընկերներ, այսպիսի նամակ եմ ստացել: Քաղաքացու պնդման համաձայն զինծառայողների աշխատավարձերը 20 հազար դրամով նվազել են, բայց նրանք ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնում այս խնդրի մասին:

Եթե սա մասնավոր դեպք չէ և իսկապես խաղաղապահ զորքերի զինծառայողների աշխատավարձերը կրճատվել են, ապա լուրջ խնդրի հետ գործ ունենք և համապատասխան մարմինները պետք է մանրամասն հիմնավորումներ ներկայացնեն այս հարցի շուրջ: Հիշեցնեմ, որ զինծառայողներն առանց այն էլ ցածր աշխատավարձեր են ստանում՝ մատուցած ծառայությունների հետ համեմատած անհամատեղելի:

Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան-ին խնդրում եմ մեկնաբանել այս տեղեկությունը, հաստատել կամ էլ հերքել»:



Նման նյութեր