
Վանաձորում օրեր առաջ քաղաքացին խանութներից մեկից գնել է «Գրանդ Քենդի» ընկերության շոկոլադներից, որի միջից որդեր են դուրս եկել: NEWS.am-ի գրասենյակ ահազանգած քաղաքացին նշում է, որ Վանաձորում սա առաջին դեպքը չէ, երբ իրեն վաճառում են ժամկետանց կոնֆետ:
Այս առնչությամբ «Գրանդ Քենդի» ընկերության գլխավոր գրասենյակից մեզ պատասխանեցին, որ ընկերության արտադրանքը ՀՀ ամբողջ տարածքով տարածվում է և ընկերությունը պատասխանատվություն չի կրում, երբ որոշ խանութներում որոշ ապրանքատեսակ չի վաճառվում և դրանք ժամկետանց լինելու դեպքում էլ վաճառում են սպառողին: