Samsung Galaxy S10-ը լավագույն սմարթֆոնն է ճանաչվել «Ռոսկաչեստվո»-ի և Սպառողական փորձարկումների կազմակերպությունների միջազգային ասամբլեայի (ICRT) համատեղ հետազոտության արդյունքներով:
Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Samsung Galaxy S10+ և Samsung Galaxy S10e մոդելները: Դրանց հաջորդում են Samsung Galaxy Note 9-ը և iPhone XS Max-ը: Samsung-ի սմարթֆոնները դրսևորել են ձայնի, մարտկոցի տարողունակության, հեռախոսի հնարավորությունների, զանգերի որակի լավագույն որակներ, ինչպես նաև դիմացկունություն և անջրաթափանցություն:
Ֆոտո- և տեսանկարահանումների որակի ցուցանիշով առաջատարը դարձել է iPhone XS Max-ը, սակայն այս մոդելը փաստորեն ձախողել է ամրության ստուգումը, նշել են փորձագետները: Ընդամենը հետազոտության ընթացքում փորձագետներն ստուգել են ավելի քան 300 մոդել՝ որակի և անվտանգության 229 պարամետրերով:
Ընդ որում գնահատվել են ոչ միայն ընդհանուր չափանիշները, ինչպես, ասենք, հզորությունը, բազմաֆունկցիոնալությունը, ունիվերսալությունը և ինտերֆեյսի հարմարությունը, այլև ավելի յուրահատուկ պարամետրեր: