«Հայրապետյանը հեռացավ, սակայն մեր ֆուտբոլի հիմնախնդիրները մնացին»․ Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Հայրապետյանը հեռացավ, սակայն մեր ֆուտբոլի հիմնախնդիրները մնացին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Հայրապետյանը հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ղեկավարությունից, սակայն մեր ֆուտբոլի հիմնախնդիրները մնացին: Դրանք համակարգային են և համակարգային լուծում են պահանջում: Հայաստանի ֆուտբոլից պետք է վերանան կոռուպցիան, հովանավորչությունը, ԽԾԲ-ն։ Հարկ է 50-60 երիտասարդ մարզիչների տևական ժամանակ գործուղել ֆուտբոլային գերտերությունների՝ Անգլիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Բրազիլիայի ֆուտբոլային ակադեմիաներ՝ բարձրակարգ մարզչություն սովորելու: Նրանք հետո, Հայաստան վերադառնալով, Երևանում և հատկապես մարզերում մատաղ սերնդին որակյալ ֆուտբոլ կուսուցանեն: Եթե արմատական քայլեր չարվեն, մեր հավաքականի և թիմերի խայտառակ պարտությունները շարունակվելու են: Հայաստանի ակումբները աֆրիկացի և այլ ֆուտբոլիստների համար «խոպան են»»:



Նման նյութեր