ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թրամփի օրոք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները հիմնովին սմքեցին: Եթե մինչև համաժողովրդական հեղափոխությունը դրա ուղղվածությունը ինչ-որ կերպ հասկանալի էր, դե ամբողջապես դարձել էինք ռուսական վասալ-գաղութ, ապա այդ հեղափոխությունից հետո, չնայած հայկական կողմի ԱՄՆ-ին բան հասկացնելու որոշակի ուղերձներին, Թրամփի իշխանութունը բացահայտ քամահրեց դրանք: Այստեղ կարծում եմ ԱՄՆ-ի հայկական համայնքը պասսիվություն դրսևորեց, որի հետևանքով Կոնգրեսում հայկական լոբբին ևս իր բարձրության վրա չգտնվեց: Ինչևէ, մոտենում է ցեղասպանության տարելիցը և դա առիթ է Թրամփի վարչակարգի վրա ճնշում գործադրելու համար: Մյուս կողմից մոտենում են ԱՄՆ նախագահի ընտրությունները: Բայց գուցե մե՞նք ենք մնացել հնում՝ շարունակելով կարծել, թե ԱՄՆ-ը աշխարհի ժողովուրդների ազատության առաքելությամբ է օժտված»: