
Վարչապետի որոշմամբ Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման տեքստում: