«Դիմում եմ լրագրող, մաքսավոր, բժիշկ և դեղագործ ընկերներիս»
Advertisement 1000 x 90

«Դիմում եմ լրագրող, մաքսավոր, բժիշկ և դեղագործ ընկերներիս»

Արմեն Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Դիմում եմ լրագրող, մաքսավոր, բժիշկ և դեղագործ ընկերներիս։

Ինձ դիմել են ու հայտնել, որ Հայաստանի դեղի շուկայում եղել է Սալբուտոմոլ անվամբ դեղամիջոց (САЛЬБУТАМОЛ, аэрозоль), որը դեղատոմսով օգտագործում են աստմատիկները։
Հիմա խնդիր է։ Դեղատներում չկա։ Ասում են՝ ներկրողն ինչ-որ թղթաբանական խնդիրներ ունի, ապրանքը մաքսատանն է ու հույս չկա, որ մի ամսից շուտ բաց կթողնեն։

Էս գարնան բերան, երբ աստմատիկների մոտ խրոնիկ սրացումներ են, էս դեղի բացակայությունը հարված է մեր խաղաղասեր հպարտ առողջությանը։ Ու քանի որ դեպքեր են եղել, որ 2000 դրամ արժողությամբ դեղը սկսել են տակից թանկով վաճառել, վտանգ կա, որ սույն փաստը կհարվածի նաև տնտեսական հեղափոխության խոյահարող սլացքին։

Ասածս ինչ ա։ Կամ արագ ճշտեք փաստերն ու ի լուր աշխարհի հայտնեք, որ ես ֆեյքնյուզ եմ տարածում։ Կամ էլ՝ խնդրին լուծում գտեք։ Թեկուզ ժամանակավոր։ Մի թողեք, որ հետհեղափոխական բեբիբումից սրընթաց բարելավվող ժողովրդագրական պատկերը մթագնի մի ախմախ դեղի պատճառով»։



Նման նյութեր