Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել. Էդգար Կոստանդյան. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել. Էդգար Կոստանդյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է արձակագիր եւ դրամատուրգ Էդգար Կոստանդյանը։ Նա անդրադարձել է ներքաղաքական, հասարակական խնդիրների, պատասխանել է գրականությանը, թատրոնին առնչվող հարցերի։

– ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի։ Արժե՞ ունենալ նման տոն։

– Տոները որքան շատ լինեն, այնքան լավ, բայց քաղաքացու տոն ունենալու համար նախ քաղաքացի է պետք ունենալ։ Եկեք այդ հարցով զբաղվենք, հետո կարող ենք միամսյակ էլ նշել։ Իսկ քաղաքացի ունենալու համար պետք է կիրթ հասարակություն ունենալ, մարդիկ որքան քիչ ժամանակ անցկացնեն «ֆեյսբուքներում», քիչ նայեն Ազգային ժողովի նիստերը, այնքան շուտ քաղաքացու ինստիտուտը կկայանա։ – Այսօր իշխանությանն ուղղված առողջ քննադատություններն անգամ որոշակի զանգվածի կողմից սվիններով են ընդունվում…

– Դա էլ է տգիտության արդյունք։ 60 տարեկան կնիկը «Ֆեյսբուք»-ում մարդկանց է հայհոյում այն բանի համար, որ նախարարներից մեկին վատ բան են ասել… Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել։ Սրճարանում նստած են երկու սիրուն աղջիկ ու ընտրություններից են խոսում, այնինչ նորմալ պետություններում մարդիկ նույնիսկ չգիտեն՝ իրենց երկրի ղեկավարներն ովքեր են, իսկ նախարարների անուններն իմանալն, առհասարակ, մեղք բան է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում



Նման նյութեր