Արդեն 3 ժամից ավելի է՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ դասակների հրաանատարներ Վրույր Գաբրիելյանի և Կարեն Աբազյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Սևան-Դիլիջան ավտոճանապարհին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ տեղացած ուժեղ ձյունն ու բուքը դժվարանցանելի են դարձրել Սևան-Դիլիջան ավտոճանապարհը: Ճանապարհային ոստիկանները այդ պայմաններում դրսում ծառայություն են կատարում և բեռնատար ավտոմեքենաների վարորդներին ժամանակավորապես պահում են ժողովրդին հայտնի «Ծովագյուղ» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, որպեսզի թեթև մարդատար տրանսպորտային միջոցները անվտանգ երթևեկեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ձեռքերը ծալած չեն նստել նաև տեղի ճանշինի աշխատակիցները: Նրանք էլ այս ձյան ու բքի պայմաններում գրեյդերներով մարքում են ճանապարհը, սակայն կարճ ժամանակ անց բուքն իր սև գործն է անում՝ ճանապարհը նորից լցնում է ձյան շերտով: Դիլիջանի ոլորաներում էլ դասակի հրամանատար Կ. Աբազյանի գլխավորությամբ ճանապարհային ոստիկանները ուղեկցում են թեթև մարդատար ավտոմեքենաներին, քանի որ ճանապահրը դժվարանցանելի է: Ճանշինի կողմից մաքրեուց հետո նորից բուքն ու ձյունը խանգարում են վարորդներին երթևեկել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ցավոք, կան նաև վարորդներ, որոնց ավտմեքենաների անվադողերը ոչ ձմեռային են, մինչդեռ տարվա սկզբից թե՛ ճանապարհային ոստիկանությունը, թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով: