«Այսօր Արցախում լսեցի մի փոքրիկ պատմություն, որը, սակայն, բնութագրում է մեր քաջ ու հզոր արցախցիներին»
Advertisement 1000 x 90

«Այսօր Արցախում լսեցի մի փոքրիկ պատմություն, որը, սակայն, բնութագրում է մեր քաջ ու հզոր արցախցիներին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արցախում լսեցի մի փոքրիկ պատմություն, որը, սակայն, բնութագրում է մեր քաջ ու հզոր արցախցիներին.

1992 թվականին, երբ թուրքերն անդադար ռմբակոծում էին Ստեփանակերտը և քաղաքը համարյա ամբողջությամբ ավերված էր, մի դպրոցահասակ տղա պայուսակը ձեռքին հանգիստ քայլելիս է եղել քաղաքի փողոցներից մեկով, ինչին անմիջապես ուշադրություն են դարձրել մեծահասակները և զայրացած հարցրել, թե ուր է գնում փոքրիկ տղան՝ վտանգելով կյանքը, վերջինս պատասխանել է՝ ԴՊՐՈՑ, իսկ երբ մեծահասակները զայրացել և ասել են, թե էս պատերազմի ժամանակ ինչ դպրոց, փոքրիկ տղան պատասխանել է. «Ձեր պատերազմը կարողա տաս տարի տևի, հո առանց դպրոց չեմ մնալու»»:

ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԼՍԵՑԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՍԱԿԱՅՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Է ՄԵՐ ՔԱՋ ՈՒ ՀԶՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ. …

Gepostet von Արմեն Խաչատրյան am Freitag, 29. März 2019



Նման նյութեր