Ռւզաննա Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի պարզ օրինակ, թե ինչպես կարող էր Օպերային թատրոնի տնօրենի և գեղղեկի պաշտոնների համատեղումը ծառայել բարձր արվեստին: Օպերայի դահլիճի մեկ վարձակալումը մոտ 1,5 մլն դրամ է: Տնօրենների համար գայթակղիչ է հնարավորինս շատ և ցանկացած համերգի համար վարձակալության տալ: Իսկ գեղղեկին դահլիճը պետք է ոչ միայն սեփական հաճախակի ներկայացումների, այլև նորերը դնելու, հնարավորինս շատ փորձերի համար: Այս երկու պաշտոնները մեկ նվիրված ու տաղանդավոր մարդու մեջ՝ նշանակում է չգայթակղվել դահլիճը հաճախակի և պատահած համերգի վարձակալության տալով, ինչն էլ ապահովում է նորանոր պրեմիերաները, հաճախակի փորձերը, կատարման անվերջ հղկումը…, ինչը և եղել է»: